Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/302

Այս էջը սրբագրված է

պէս քաղաքական գաղափար է Հայրենիքը: Եւ
ահա այդ էականն է, որ պակասել է մեր ըմբռնողութեան,
որովհետեւ, պակասել է մեր պատմական
կեանքին:

Քաղաքացիի համար Հայրենիքը այն երկիրն
է. որի տէրն ու տնօրէնը ինքն է, իր
համաքաղաքացիների հետ միասին:

Ազգի համար Հայրենիքը - ազգային Պետութիւնն է:

Հայրենիք կազմելու, այսինքն՝ մի երկրի
տէր ու տնօրէն լինելու միակ միջոցը պետութիւն
հաստատելն է: Այսպէս է եղել անցեալներում,
այսպէս է ներկայում եւ, հաւանօրէն, ու,
դժբախտաբար (այդպէս է լինելու դեռ երկար
ժամանակ:

Տեսականօրէն դժուար չէ պատկերացնել
մարդկային համակեցութեան այնպիսի մի ձեւ
որի մէջ զանազան կարգի խմբաւորումներ -
սրանց թւում նաեւ ազգեր, իբրեւ պատմա—մշակութային
ուրոյն միութիւններ, - կազմեն արտապետական -
անիշխանական - հայրենիքներ
- այսինքն՝ այնպիսի հայրենիքներ, որոնք կապուած
չեն պետական կառուցուածքից անբաժան
բռնութեան հետ: Այդպիսի մի կացութիւն ոչ միայն
դժուար չէ պատկերացնել, այլ եւ լուրջ
տուեալներ կան ենթադրելու, թէ այդ ուղղութեամբ
է ընթանում պատմութիւնը եւ այդտեղ է
բերելու ի վերջոյ: