Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/304

Այս էջը սրբագրված է

կաների: Մի կողմից՝ աւելի կամ պակաս իրաւատէր
«քաղաքացիներ», միւս կողմից՝ աւելի
կամ պակաս իրաւազուրկ «Հպատակներ» - իսկ
հին աշխարհում նաեւ ճորտեր — ահա պետութեան
կազմը:

Քաղաքացին քաղաքացի Է եւ, հետեւապէս,
ունի Հայրենիք այն չափով միայն, ինչ չափով
տէր է երկրին: Պարզ հպատակը, այսինքն՝
քաղաքականապէս իրաւազուրկ մարզը Հայրենիք
չունի, ինչպէս չունի Հայրենիք նաեւ քաղաքականապէս
իրաւազուրկ ազգը:

Չունի, բայց ձգտում է ունենալու եւ, ժամանակի
ընթացքում, մեծ նուաճումներ է կատարել —
ու շարունակում է կատարել — այս
ուղղութեամբ:

Անշուշտ, այսօրուայ ամենից աւելի ազատաշունչ
պետութիւնների մէջ անզամ — այն պետութիւնների,
որ «ռամկավարի» Հանրապետութիւններ
են անուանւում եւ ուր, ըստ օրենքի,
բոլոր քաղաքացիները ու քաղաքացիների բոլոր
կարգի խմբաւորումները վայելում են հաւասար
իրաւունքներ — այդ պետութիւնների մէջ անգամ
փաստօրէն շարունակում է գոյութիւն ունենալ
իշխողների ու իշխուածների, դրութիւնը,
ուրիշ խօսքով՝ Հայրենատէրների ու Հայրենազուրկների
դրութիւնը:

Բայց, այս այսպէս լինելով հանդերձ, եթէ
համեմատենք ժամանակակից Հանրապետութիւն–