Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/322

Այս էջը սրբագրված է

ճիշդ հակառակն են ցանկանում եւ դրա համար
է, որ ինքը մնում է Մուսուլում:

Ռումանիան ու Ռուսաստանը վէճի մէջ են,
թէ ո՞ւմ պէտք է պատկանի Բեսարաբիան: Ռուսները
ասում են, թէ Ռումանիան հակառակ ազգաբնակութեան
կամքին՝ զէնքի ուժով գրաւել է
երկիրը ու զէնքի ուժով հաստատուել է այնտեղ։
Ռումինները պատասխանում են, թէ Բեսարաբիան
ինքը, իր ազատ կամքով ու առանց որեւէ
ճնշման, միացել է մայր–երկրին, այսինքն՝ Ռումանիային
եւ ուզում է, որ այնտեղ մնան ռումանական
զօրքերը՝ ռուսական ոտնձգութիւնների
առաջն առնելու համար: Ազգաբնակութեան
իրաւունքը յարգելու եւ ցանկութիւնը իմանալու
համար է ռուսները առաջարկում են հանրաքուէ:
Ռումինները չեն հերքում բեսարաբցիների ինքնորոշուելու
իրաւունքը, բայց հանրաքուէից
հրաժարւում են, որովհետեւ — ասում են — այսինչ
ու այնինչ գործողութիւններով բեսարաբցիները
աներկբայօրէն արտայայտէլ են արդէն
իրենց կամքը եւ նոր ստուգման կարիք չկայ...
Ու ապա՝ յարձակողականի դիմելով՝ ասում են
ռուսներին, դուք, որ այդքան սիրահար էք ինքնորոշմների,
ինչո՞ւ չէր անում հանրաքուէ ձեր
տիրապետութեան տակ գտնուող երկիրներում,
օրինակ՝ Վրաստանում, որ գրաւել էք պատերազմով
ու կցել Ռուսաստանին՝ հակառակ վրաց
ազգի կամքին: Ռուսները պատասխանում են, թէ