Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/335

Այս էջը սրբագրված է

թիւնը իր ամբողջ թափով կանգնած է քաղաքացու
թիկունքում եւ հազարապատկում է նրա
անձնական կարողութիւնները։ Բրիտանական
քաղաքացի լինելը այնպիսի մի առաւելութիւն է,
որին Նորվեգիացին, Ֆինը կամ Չեխը չունեն ոչինչ
հակադրելու:

Եւ ահա խնդիր է ծագում:

Քանի որ պետութեան մեծութիւնը զօրութիւն
է, եւ քանի որ պետութեան զօրութիւնը
քաղաքացու զօրութիւնն է եւ հակառակը՝
պետութեան տկարութիւնը քաղաքացու տկարութիւնն
է, իմաստութիւն չէ՞ր լինի արդեօք, որ
փոքը ու տկար ազգերը հրաժարումին սեփական
ազգային պետութիւն կազմելու պահանջից ու
մնային թէեւ օտար, բայց հզօր պետութիւնների
մէջ, նրանց հովանիի տակ։

Պետութիւնները կազմող մարդիկ — պետուտեան
հպատակները կամ քաղաքացիները — իրենց
ազգային պահանքների ու կարիքների հետ
միասին ունեն նաեւ ուրիշ կարգի, ոչ—ազգային
կարիքներ, օրինակ՝ տնտեսական: Եթէ առաջին
կարգի կարիքները լայնօրէն բաւարարելու համար
պետութիւնը պէտք է ազգային լինի, երկրորդ
կարգի կարիքները պահանջում են, որ նա
լինի մեծ ու հզօր: Լաւ է, եթէ պետութիւնը միեւնոյն
ժամանակ ե՛ւ ազգային է եւ մեծ — Ռուսաստան՝
ռուսների համար, Գերմանիա՝ գերմանների
համար, Անգլիա՝ անգլիացիների հա–