Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/336

Այս էջը սրբագրված է

մար, Ճափոնիա՝ ճափոնների համար: Բայց եթէ
ազգը այնքան փոքր է, որ չէ կարող ազգային
մեծ պետութիւն կազմել — նորվեգիացին, սուէտը,
դանեմարքցին, հոլանդացին, պորտուգալցին,
յոյնը, բոլգարը, Ֆինը, էոտոնը, լատիշը,
լիթուինը, վրացին, հայը — հարկադրուած
է կամ մնալ փոքր ու անզօր, ճնշուած ու
զրկուած կամ հրաժարուել պետականօրէն ապրելու
իրաւունքից — այդպիսի մի ազգ, ո՞րը պիտի
գերադասէ, ո՞րը ընտրէ եւ ո՞րից հրաժարուի:

Հարցը կը լինէր շատ վտանգաւոր փոքր ազգերի
պետական ձգտումների համար, եթէ իր
ականութեան մէջ գրուէր այդպիսի մերկ պարզութեամբ,
այդքան սխեմայօրէն:

Բայց իրականութեան մէջ, բարեբախտաբար,
այդպէս չէ: Պետութիւնների կեանքն ու փոխադարձ
յարարեբութիւնները շատ աւելի բարդ են,
պայմանաւորուած են բազմազան հանգամանքներով,
որոնք յաճախ կաշկանդում են մեծերի ոտնձգութիւնները
եւ հնարաւորութիւն են տալիս
փոքրերին ապրելու:

Փոքր պետութիւնները այնքան էլ անզօր ու
անպաշտպան չեն մեծերի հանդէպ։

Եւ եթէ որօք անզօր ու անպաշտպան լինէին,
ի՞նչպէս կարող էին ապրել մեծերի կողքին։
Ի՞նչպէս կարող էին ապրել Դանեմարքն ու
Հոլլանդիան՝ Գերմանիայի կողքին, Բելգիան՝
Ֆրանսիայի կողքին, Ռումանիան ու Բոլղարիան՝