Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/343

Այս էջը սրբագրված է

ունի ընդամէնը չորս հարիւր հազար քաղաքացի,
իսկ Մակլենբուրգ-Ստերլիցը հազիւ, մի հարիւր
հազար - Երեւան քաղաքի ազգաբնակութեան
չափ: Արիզոնա նահանգը Հիւսիս—ամերիկեան
միութեան մէջ ունի երկու հարիւր քառասուն
հազար քաղաքացի, Նեւադան՝ ութսուն հազար
- հայկական մի գաւառ։ Զուիցերիական միութեան
մէջ կան կանտոններ, որ բաղկացած են մի
քանի գիւղական համայնքներից միայն. պատմական
Շուիցը ընդգրկում է իր սահմանների մէջ
մօտ յիսուն հազար մարդ, պատմական Ուրին՝
մօտ քսան հազար մարդ...

Ահա, ուրեմն, պետական մի սիստեմ, որի
մէջ կարող են գտնել ու գտնում են ապահովութիւն
ամենափոքրերն անգամ:

Օլդենբուրգը, Մակլենբուրդ—Ստերլիցը, Արիզոնան,
Նեւադան, Շուիցն ու Ուրին եւ շատ
ուրիշ մանր պետութիւններ ամէն մէկն առանձին
ու միմիայն սեփական ոյժերին ապաւինած, կամ
պիտի չկարողանային ապրէլ, պիտի խորտակուէին
առաջին իսկ հարուածի տակ կամ պիտի
շինէին խաղալիք հարեւանների ձեռին, անխնայ
շահագործման ու ստորնացուցիչ անարգանքի առարկայ։
Բայց իբրեւ անգամ Հիւսիս–ամերիկեան,
գերմանական ու նոյնիսկ գուիցերիական
միութիւնների, այս փոքրերը ներկայացնում են
արդէն այնպիսի ոյժ, ունեն ապրելու ու յառաջադիմելու
այնպիսի կարողութիւններ եւ իրենց ի–