Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/344

Այս էջը սրբագրված է

րաւունքները յարգել տալու, այնպիսի ազդու միջոցներ,
որ կարող են անվախ, համարձակօրէն
նայէլ ամենից զօրեղների երեսին։ Նանք այլեւս
փոքր չեն, նրանք մեծ են՝ մեծ հաւաքականութեան
մէջ... Այսօր Թուրքիան չի կարող սպառնալ
Հայաստանին, որովհետեւ Հայաստանի կողքին
կանգնած է Խորհրդային Միութիւնը՝
քաղաքական իր ամբողջ կշիռով, նիւթական բոլոր
կարողութիւններով ու ռազմական բոլոր ոյժերով։

Տեւական դաշնակցութիւններ կազմելու սիստեմը
լաւագոյնն է մինչեւ հիմա գործադրուած
բոլոր քաղաքական սիստեմների մէջ: Լաւագոյնն
է, որովհետեւ բաւարարում է միաժամանակ երկու
հիմնական պահանջ, այն է. մի կողմից հնարաւորութիւն
է տալիս անհատ պետութիւններին
մանրանալ անսահման, ուրիշ խոսքերով հնարաւորութիւն
է տալիս ամենափոքր խմբաւորումներին
անգամ «ինքնորոշուել» պետականօրէն, ինքնամփոփուել
ու ինքնակազմակերպուել համաձայն
իրենց ազգային, պատմական, աշխարհագրական,
տնտեսական կամ որեւէ այլ պահանջի,
միւս կողմից՝ կապելով իրար հետ մանրացած
պետական միաւորները ու կազմելով այդ հաւաքականութիւնից
քաղաքական մեծ միութիւններ
բազմապատկում է պետական կարողութիւնները
թէ՛ իր ներքին կեանքը կարգաւորելու ու զար–