Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/353

Այս էջը սրբագրված է

Ահա Հայ Ազգը, որ ազգայնօրէն ապրելու,
ինքնահաստատուելու ու զարգանալու համար
հրամայական պահանջ ունի ազգային պետութիւն,
Հայրենիք կազմնլու:

Ի՞նչպէս բաւարարի այդ պահանջը:

Հայութեան կէսը անջատուած է, պոկուած
մայր-երկրից, փոշիացած է, ցրուած աշխարհի
չորս կոզմը: Պետութեան համար սա — լաւագոյն
դէպքում — օժանդակիչ կամ պահեստի ոյժ
է միայն, ոչ աւելին: Իբրեւ պետական գործօն
տարր մնում Է երկրորդ մասը՝ մի միլիոն հայ
մարդ, որ հայրենի հողի վրայ - Արարատեան
դաշտամ ու նրա շուջը — պէտք է կառուցանի
իր սեփական պետութեան շէնքը:

Փոքր է Հայաստանը, զուրկ հարստութիւններից,
կտրուած հաղորդակցութեան մեծ ճանապարհներից,
սեղմուած ու փակուած իր խստաշունչ
լեռնաստանի մէջ:

Փոքր Է թուով հայաստանցի հայր, աղքատ
է, տգԷտ, միանգամայն անվարժ պետական
կեանքի ու պետական շինարարութեան:

Կարո՞ղ Է սեփական պետութիւն կազմել այդպիսի
մի թոյլ ժողովուրդ, այդպիսի մի անհամբոյր
երկրում:

Պէտք Է կարողանայ, հարկադրուած է
կարողանալու, եթէ ուզում է ապրել:

Եւ իրականութիւնն այն է, որ կանգնել է
արդէն այդ ճամբի վրայ, գրել է պետութեան