Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/356

Այս էջը սրբագրված է

են անում երկու ու կէս միլիոն ազգաբնակութիւն
ունեցող Նորվեգիայի իրաւական — մասամբ էլ
իրական — ինքնակալութիւնը: Գոյութիւն չունեն
նոյնիսկ այն պայմանները կամ մի քանիսը
այն պայմաններից, — որոնք հնարին են անում
մի միլիոնից էլ պակաս ազգաբնակութիւն ունեցող,
աղքատ ու կէս վայրենի Ալբանիայի՝ թէկուզ
սոսկ անուանական անկախութիւնը։

Հայաստան չի կարող ապրել միայն սեփական
ոյժերով նա պէտք է իրենից դուրս որոնի
օժանդակ ոյժեր, հաստատուն ու վստահելի նեցուկներ:
Այսինքն՝ պէտք է դաշնակցի ուրիշ պետութիւնների
հետ, որովհետեւ միայն տեւական
ու սերտ դաշնակցութիւնն է, որ կարող է նկատուել
հաստատուն նեցուկ. պատահական կապերն
ու ժամանակաւոր է մասնակի համաձայնութիւնները
ապահովութիւն չեն ներքուստ թոյլ մի պետութեան
համար:

Ո՞ւմ հետ պիտի դաշնակցի Հայաստանը:

Բնականօրէն, իր անմիջական դրացիների՝
Վրաստանի ու Ազրբեջանի հետ, քանի որ սրանց
հետ արդէն կապուած է աշխարհագրական ու
տնտեսական շատ զօրեղ կապերով — մասամբ
իսկ պատմական անցեալով:

Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ու մի
շարք աւելի փոքր ազգային–քաղաքական միաւորներ —
Աբխազիա, Աջարիա, հարաւային
Օսեթիա, Զաքաթալ, մասամբ իսկ Դաղստան