Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/364

Այս էջը սրբագրված է

նսեմացնում — նրա ազգային բնոյթը: Դաշնակցել՝
չի նշանակում ձուլուել, կորցնել սեփական
դէմքը. Զուիցերիական դաշնակցութեան մէջ
գերմանական, ֆրանսիական ու իտալական կանտոնները
ապրում են նոյն պետական յարկի տակ,
բայց ամէն մէկը մշակում է անարգել իր սեփական
ազգային մշակոյթը։

Ազգայնօրէն ապրէլու համար՝ Հայ Ազգը
պէտք է ունենայ իր պետութիւնը, իսկ Պետութիւնը
ապահովէլու համար՝ պէտք է դաշնակցի
ուրիշ պետութիւնների հետ: Մաթեմաթիկայի
լեզուով այս պայմանը կորակուէր իբրեւ անհրաժեշտ
ու բաւարար:

Կանգ առի յատկապէս Հայաստանի Հանրապետութեան
վրայ, որովհետեւ այս կարգի թոյլ
պետութիւնների համար դաշնակցելը՝ ապրելու
միակ ձեւն է: Պէտք չէ, սակայն, եզրակացնել,
թէ աւելի զօրեղ պետութիւնները կարիք չունեն
դաշնակցութիւններ կազմելու: Ռուսաստանը,
Պրուսիան կամ Մեծն Բրիտանիան շատ զօրեղ
պետութիւններ են, բայց սրանք էլ շրջապատում
են իրենց դաշնակիցներով՝ աւելի եւս զօրեղ ու
կենսունակ լինելու համար: Ոյժերը բազմապատկելու
եւ, միւս կողմից, ապարդիւն վատնումներից
ազատ մնալու լաւագոյն միջոցն է դաշնակցելը,
հաւանական պետութիւններ կազմելը: Իսկ