Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/365

Այս էջը սրբագրված է

ոյժերի անտեսութիւնը — գերագոյնն է կենսական
խնդիրների շարժում եւ սրա մէջ մեծապէս
շահագրգռուած են ամենից զօրեղներն անգամ:

Դաշնակցելու սիստեմը, աստիճանաբար զարգանալով
ու ծաւալուելով, տանում է տրամաբանօրէն
դէպի համամարդկային մի ընդհանուր
միութիւն, մի համաշխարհային պետութիւն
հաւաքական կեանքի մի նոր ձեւի կազմակերպութիւն,
առանց բանակների ու պատերազմների,
առանց փոխադարձ կոտորածների, նուաճումների,
թալանի ու աւերումների, դիւանագիտական
խարդախութիւններ է, քաղաքական ու
տնտեսական բլոկադների...

Այս հեռանկարը — որքան էլ ուտոպիական
թուի այսօրուայ իրականութեան դիմաց — մի
լուսաւոր փարոս է, որ գծում է յառաջդիմութեան
ուղիղ ճամբան՝ մթութեան մէջ խարխափող
ու վատ կազմակերպութիւնից տառապող
մարդկութեան առջեւ:

Համաշխարհային պետական դաշնակցութիւն
— սա ուրիշ բան չէ, քան պետութիւնների բացասում,
պետական բաժանումների ու սահմանագծերի
վերացում:

Եւ այս հեռանկարի առջեւ Ազգը պատճառ
չունի մտահոգուելու, իր ապագան վտանգուած
նկատելու:

Այսօրուայ իրակութեան մէջ Ազգը հարկադրուած
է կազմակերպուել պետականօրէն —