Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/43

Այս էջը սրբագրված է

լու նպատակով բելգիական վիճակագրողները,
1910 թուականին, երկու լեզու (ֆրանսերէն եւ
ֆլամանդերէն) խօսողների համար աւելացրել են
մի լրացուցիշ հարց, ո՞ր լեզուն գործածում ես
ամէնից շատ: Ենթադրենք, թէ Բրիւսսելում ապրող
ֆլամանդացին (ինչպէս պոլսեբնակ հայը
կամ յոյնը) կարողացաւ բարեիւղճօրէն հաշուել ու
ստուգել, որ նա շուկայում օրական աւելի ֆրանսերէն
բառ է արտասանում, քան իր տան մէջ՝
ֆլամանդերէն: Կարո՞ղ է այս զուտ թուաբանական
հաշիւը որոշել, թէ ուրեմն հարցաքննուողի
լեզուն ֆրանսերէնն է եւ ոչ ֆլամանդերէնը: Շուկայամ
նա շարունակ գործածում է առեւտուրի
վերաբերեալ միեւնոյն տեքնիքական բառերն ու
դարձուածքները (ապրանքի տեսակը, գինը, քանակը,
դրամի կուրսը, արտասահմանեան շուկաների
դրութիւնր եւ այլն), մինչդեռ իր տանը, իր
ընտանիքի մէջ, սիրոյ խօսքեր է ասում կնոջն ու
ծնողներին, կատակներ է անում երեխաների հետ,
հեքիաթներ է պատմում նրանց, խօսում է իր ցաւերից
ու հոգսերից, քաղաքական նորութիւններ
է հաղորդում, վերյիշում է անցեալը, ծրագրեր
է յօրինում ապագայի համար... Այսինքն՝ հոգեկան
ամենախորը, ամենամտերիմ ու ամենաբարդ
ապրումները նա արտայայտում է ֆլամանդերէն
լեզուով: Կարելի՞ է ասել, թէ այս մարդու լեզուն —
իսկական լեզուն, այն լեզուն, որով պիտի
բնորոշուի իր ագգային պատկանելիութիւնը