Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/46

Այս էջը սրբագրված է

պատասխանն էր մայրենի լեզուն: Սա մի
հանուր ըմբոստացում էր ռուսերէն լեզուի դէմ
(մայրենին հակադրւում էր ռուսերէնին), որ շարական
կառավարութիւնը յամառօրէն պատուաստում
էր մեր մանուկներէն, եւ այս կէտում ոչ մի
տարաձայնութիւն չկար ժողովականների մէջ:

Բայց ի՞նչ ասել է մայրենի լեզու: Ո՞րն է՝
օրինակ՝ Գորիաբնակ (Վրաստան) Հայ երեխաների
մայրենի լեզուն։ Չէ՞ որ Հայ ծխական դպրոցները
գոյութիւն ունեն նաեւ Հայաստանից դուրս,
օրինակ՝ Վրաստանում, ուր Հայերը վաղուց մոռացել
են ազգային լեզուն եւ խօսում են համարեա
բացառապէս վրացերէն: Ի՞նչ լեզուով պէտք
է աւանդուեն դասերը այդպիսի դպրոցներում:

Եւ ահա այստեղ էր, որ կարծիքները արմատապէս
բաժանուեցին: Զուտ մանկավարժական
տեսակէտի վրայ կանգնածները պնդում էին, որ
կախեթիայի կամ Քարթալինիայի Հայ երեխաների
մայրենի լեզուն վրացերէնն է, ուրեմն եւ դպրոցի
լեզուն էլ պէտք է լինի վրացերէնը. սա մանկավարժութեան
տարրական պահանջն է: Հակառակորդները
մատնանիշ էին անում, որ դպրոցը
ազգային ու քաղաքական ամենամեծ ազդակներից
մէկն է եւ որ հայ դպրոցը նպատակ պիտի
ունենայ ոչ միայն ընդհանուր կրթութիւն տալու
հայ մանուկներին, այլ նաեւ ամրացնելու ու տարածելու
Հայերէն լեզուն եւ մասնաւորապէս
սորվեցնելու հայերէն այն գաղութներին, որոնք