Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/60

Այս էջը սրբագրված է

տարրերի եւ հետեւապէս տրամադիր է տալու
«ազգութիւն» գաղափարին այնպիսի մեկնութիւններ,
որ հեշտացնեն ձուլումը (թէկուզ միայն վիճակագրական
աղիւսակների մէջ:

Աւստրիական սոցիալ—դեմոկրատները մօտենում
են խնդրին դասակարգային ու կուսակցական
տեսակէտներից եւ փորձ են անում սահմանելու
ազգութիւնների իրաւական դրութիւնը պետութեան
մէջ: (Իսկ ռուս—հրէական բանուորական
«սերպ» կուսակցութիւնը, զարգացնելով նոյն
տեսակէտը, մշակեց ազգային—կուլտուրական
արտա–տերիտորիալ աւտոնոմիաների ծրագիրը):
Բազմազգեան վայրերի մէջ պայքարող սոցիալիստական
կուսակցութիւնների համար ազգութիւնը
այն դգրծօններից մէկն է, որ «մթացնում է» պրոլետարիատի
դասակարգային գիտակցութիւնը,
պառակտում է մտցնում միջազգային պրոլետարական
բանակի մէջ եւ բարդացնում է քաղաքական
կացութիւնը, պետութիւնների, ժողովուրդների ու
դասակարգերի փոխյարաբերութիւնները:
Հասկանալի է, որ սրանց եւս հետաքրքրում է
գլխաւորապէս երեւոյթի ենթակայական կողմը,
— ոչ այնքան «ազգ»ը ինքնըստինքեան, որքան
ազգային գիտակցութիւնը, նրա չափն ու ոյժը,
արտայայտուելու ձեւերն ու միջոցները:

Քաղաքագէտը պէտք ունի գլխաւորապէս գիտենալ
ու հաշուի առնել, թէ ինչպէս եմ ես արտայայտուելու,
ի՞նչպկս եմ «ինքնորոշուելու»