Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/69

Այս էջը սրբագրված է

Հիւսիս-ամերիկեան հանկիներին, սպանական ազգի
մէջ՝ բասկերին, ֆրանսիականի մէջ բրետոններին,
ռուսականի մէջ՝ ուկրայինացիներին...

Ուրիշ խօսքով, կարելի է հարցնել, թէ որոնք են
անգլիական, սպանական, ֆրանսիական, ռուսական
ազգերի ազգային սահմանները, բայց այս
հարցի վերաբերեալ կասկածները կամ տարաձայնութիւնները
չեն կարող վիճելի դարձնել այդ
ազգերի բուն գոյութիւնը:

Ազգերի գոյութիւնը արտայայտւում է ազգային
բնոյթ ունեցող բազմազան երեւոյթների մէջ:
Ճիշդ է, որ այդ երեւոյթները յաճախ այնքան
բարդացած, այնքան խառնուած են լինում կողմնակի
տարրերի հետ, որ իրաւացիօրէն կասկածի
տակ են դնում նրանց ազգային էութիւնը: Բայց
անհերքելի է եւ այն, որ բազմաթիւ են նաեւ այնպիսիները,
որոնց վերաբերմամբ այլեւս ոչ մի
կասկած չի կարող տեղի ունենալ: Կարելի է
օրինակ — վիճել, թէ ո՞րչափ ազգային է եղել
գերմանական մանր պետութիւնների միացումը մի
զօրեղ կայսրութեան մէջ, Նորվեգիայի բաժանումը
ՇուԷդիայից, հրէական ջարդերը հարաւ—արեւմտեան
Ռուսիայում, հայ—թաթարական ընդհարումները
Անդրկովկասում: Բայց անկարելի է
չտեսնել, որ գերազանցօրէն ազգային բնոյթ ունեն
այնպիսի երեւոյթներ, ինչպէս են — օրինակ
սին—ֆէյներական շարժումները իրլանդիայում,
հայկական շարժումները Թուրքիայում,