Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/76

Այս էջը սրբագրված է

տեղ, ուր չէիք սպասում, չպիտի գտնէիք (սպանացու
եւ Հայի միջեւ):

Իսկ տիպը ստեղծւում Է ու փոխանցւում ժառանգօրէն,
նմանութիւնը պայմանաւորւում է
գլխաւորապէս արիւնակցական կապերով (կան եւ
ուրիշ գործոններ, բայց գլխաւորը արիւնակցութիւնն
է):

Արիւնակցական կապերը, ցեղային միութիւնը
մէկն է այն տարրերից, որոնցից կազմւում Է
ազգը:

II


Պետական միութիւնը ազգային միաթիւն չէ.
պետութիւնն ու ազգութիւնը՝ տարբեր էութիւններ
են: Ազգը կարող է գոյութիւն ունենալ գոնէ
ժամանակաւորապէս) առանց պետութեան, կարող
է բաժանուած լինել տարբեր պետութիւնների
մէջ, ինչպէս եւ պետութիւնը կարող է կազմուած
լինել տարբեր ազգերից: Ազգը աւելի հիմնական,
աւելի տեւողական ու աւելի արժէքաւոր երեւոյթ
է, քան պետութիւնը: Պետութիւնները յաճախ
կազմւում են ու լուծւում յանկարծակի, քաղաքակ
պատահարների հետեւանքով ու արհեստական
միջոցներով. մինչդեռ ազգը կազմելու
կամ լուծելու համար՝ հարկաւոր է դարերի ու
սերիւնդների աշխատանք: