Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/80

Այս էջը սրբագրված է

հիմնական փաստը, որ ամէն մի ազգ (բացի բոշաներից)
ունի այնուամենայնիւ մի հողամաս,
ոչ իրն է յատկապէս, որի հետ կապուած է պատմականօրէն,
ուր ապրել է դարերով եւ ուր շարունակում
է ապրել զանգուածօրէն:

Սպանական, իտալական ու հոլանդական
բազմամարդ գաղութներ գոյութիւն ունեն Հիւսիսային
ու Հարաւային Ամերիկայում, Հարաւային
Ափրիկէում ու ասիական մեծ կղզիներում. բայց
սպանական, իտալական ու հոլանդական ազգերի
հիմնական զանգուածները մնում են մայր երկրում,
կապուած այն հողի հետ, ուր ծագել են ու
ձեւաւորուել իրանց ազգային միութիւնները:

Իբրեւ դասական օրինակ հայրենազուրկ,
ապերկրային ազգութեան՝ մատնանշւում է յաճախ
Հրէական ազգը, որ գրուած է աշխարհիս չորս
կողմը: Մոռացութեան է տրւում կամ պատշաճ
չափով հաշուի չի առնւում այն հանգամանքը, որ
իրանց պատմական հայրենիքում՝ Պաղեստինի
մէջ՝ հրեաները պահել են մի փոքրիկ, բայց շատ
կենսունակ կորիզ եւ որ Միջին Եւրոպայում Լեհաստանի,
Ուկրայինայի ու Գալիդիայի սահմաններում
կայ մի երկիր, ուր հրեաները ապրում են
հոծ բազմութիւններով, մշտական ու անմիջական
շփման մէջ իրար հետ, անջատուած հարեւաններից
կրօնական եւ ուրիշ կարգի պատնէշներով:
Եթէ չլինէին այս կենտրոնները եւ այն կենդանի
կապը, որ կապում է ամենահեռաւոր գաղութները