Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/89

Այս էջը սրբագրված է

զովուրդ, բայց լուսաւորչականները բացառապէս
Հայախօս են, մինչդեռ կաթոլիկները թրքախօս
(գիտեն Հայերէն, բայց գործածական լեզուն
թուրքերէնն է): Նոյն բանը տեսել եմ բաղդատում։
Հայ գաղութը այստեղ մասամբ լո սաւորչական
է, մասամբ կաթոլիկ: Լուսաւորչականները
Հայախօս են, կաթոլիկները՝ արաբախօս (Հայերէն
չգիտեն ամենեւին): Եթէ չեմ սխալւում,
սա ընդհանուր երեւոյթ Է. լուսաւորչական Հայերը
պահել են (ու պահում են) ազգային լեզուն
այնտեղ, ուր կաթոլիկ Հայերը կորցրել են շատոնց
(ախալցխայի Հայ–կաթոլիկները Հայերէն
չգիտեն, խօսում են վրացերէն):

Այս տարբերութիւնը չի կարելի վերագրել
ժամասութեան լեզուին, որովհետեւ. Հայ—կաթոլիկների
ժամասութեան լեզուն եւս նոյն գրաբարն
է: Մնում է ենթադրել, որ դաւանական անջատումը
թուլացրել է ազգային կապերը, Հեռացրել
է անջատուածնեը ազգային մեծ զանգուածներից,
մեկուսացրել է ու թողել անպաշտպան իշխող
լեզուների հանդէպ (թուրքերէնի, արաբերէնի,
վրացերէնի):

Իսկ լեզուի կորուստը (որ այս դէպքում հետեւանք
է կրօնական անջատման) ինքն էլ իր հերթին
դառնում է ազգը կազմալուծող նոր ու շատ
զօրեղ գործօն, — մանաւանդ եթէ միւս ագգային
կապերը թուլացած են արդէն: Ախալցխայի Հայ–
կաթոլիկները ոչ միայն կորցրել են ազգային լե–