Էջ:Աթաբեկ Խնկոյան, Կի-կի-լի-կի՜.pdf/5

Այս էջը սրբագրված է

Կի-կի-լի-կի՜...

Կի-կի-լի-կի՜... Աքլորն եմ
Կի-կի-լի-կի՜... Թագւորն եմ,
Մի հաւ ունեմ տունը չէ,

Մի հաւ ունեմ բունը չէ,
Էս Աքլորիս հալն ի՞նչն է։

Մին էլ մի ճուտ վազելով ճտճտաց.

— Բա չես ասի, հայրիկ, տանտիկին Մարօն չալիկ Վառօին ծախեց չարչուն, չիթ առաւ, նստել է ու իր քոթոթ Վաչիկի համար չուչիկ է կարում։