(Գամառ-Քաթիպայի հուշարձանի առաջ)
Ո՞ւր ես, հայ բըլբուլ. ձայնիդ է կարոտ
Մեր հոգին էրված, մեր սիրտը յարոտ...
Սև սուգ է պատել մեր կյանք ու օրին,
Սև թուխպ է կապել մեր սար ու ձորին.
Գիշերն է անլույս մեր կյանքը մաշում,
Քո լույս-երգերի կարոտն ենք քաշում,
էլ մեզ չես երգում գարնան առավոտ...
Ո՞ւր ես, հա՛յ բըլբուլ. երգիդ ենք կարոտ։
Սարե—սար ընկած՝ մենք վա՜յ ենք կանչում..
Բախտավոր ազգեր մեզ չեն ճանաչում.
Ծարա՜վ, անոթի՜, օտա՜ր, խըղճալի՛,
Հաց-ջուր ենք ուզում — մեզ թո՛ւյն են տալի․
Մեր ճամփեն դըժվա՜ր, մեր ճամփեն քարո՜տ...
Ո՜ւր ես, հա՛յ բըլբուլ, ձայնիդ ենք կարոտ:
Անտեր հոտի պես, անկայան կյանքում
Մենք հոշոտվում ենք գայլերի ճանկում...