Երկի՜նք ենք նայում - նա չի՛ մեղքանում,
Մեր լեզուն կըտրած՝ մեզ խաչ են հանում.
Անձեն մատա՜ղ ենք՝ կապած ձեռ ու ոտ ․..
Ո՞ւր ես, հա՛յ բըլբուլ, ձայնիդ ենք կարոտ.
Լեզվով չի՜ պատմվի հայու դարդ ու ցավ,
Հայի արյունով աշխարհ ներկվեցավ...
Սիրտըն է մըղկտում, սիրտն է սևանում.
Ոչ ոք մեր լացին ականջ չի՜ անում.
Եթիմ կանգնել ենք գերեզմանիդ մոտ...
Ո՞ւր ես, հայ բըլբուլ, երգիդ ենք կարոտ։
Բըլբո՛ւլ, դու մեզ հետ տանջվում ու լալիս,
Մեր անհույս օրին — հույս էիր տալիս.
Դու երգում էիր — ազգ ի՛մ, մի՜ սըգա,
Հուսով եմ, քո վարդ — գարունն էլ կըգա...
Ո՞ւր ես, հա՛յ բըլբուլ, ձայնիդ ենք կարոտ...[1]