Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/118

Այս էջը հաստատված է
ԹՈՂ, ԸՆԿԵ՛Ր ԻՄ...

Թո՛ղ, ընկե՜ր իմ, դըժոխաշունչ, բիրտ ձըմեռ,
Որպես դահիճ, անշարժ հսկե մեր դըռան...
Թող անդալար, անջերմ սահեն մեր օրեր,
Եվ մեր ուղին աչքից ծածկեն բուք-բորան...
Մի՜ վըհատիր... հուսով նայի՛ր դու հեռուն.
Մե՛ր սրտումն է, — մեր գարուն...

Թո՛ղ, ընկե՛ր իմ, չարագուշակ, սև ամպեր
Մեր հեգ կյանքին սպառնան ամպրոպ ու կայծակ...
Թո՛ղ թանձրանա մեր շուրջ գիշեր մահաբեր,
Եվ մեր աչքից ծածկե ոսկի՜ արեգակ...
Մի՜ վըհատիր... անվախ նայի՛ր դու վերև.
Մե՛ր սրտումն է — մեր արև...

[1905]


ՄԵՆԱԿ ՃԱՄՓՈՐԴ ԵՄ...

Մենա՜կ ճամփորդ եմ... հոգնա՜ծ, ուժասպա՜ռ
Անցել եմ կյանքի փըշոտ ճանապարհ.
Անցել եմ, քուրի՛կ, սարե՜ր ու ձորե՜ր,
Մեն-մենա՜կ քաշել սևամաշ օրեր...

Մենա՜կ ճամփորդ եմ... ճամփեքով քարոտ
Քո դուռն եմ եկել, քո սերին կարո՜տ.
Ա՜խ, քուրի՛կ, կյանքըս բո՜ւք է ու բորա՜ն,
Մի՛ թող ինձ անհույս, անտեր քո դրռան...

[ 19081]


*

Հեռուն — խավարի թա՜նձր վարագույր...
Առա՛ջ եմ գնում, բայց ո՞ւր չըգիտեմ...
Կյանքըս թախծալի աշուն անհամբո՜ւյր,
Եվ մեռնող օրըս նըվա՜ղ. դալկադե՜մ...