Մեր վաթանը կըրակն առավ,
Կըրակն ընկա՜ է՛ն օրեն,
Գյոզալ բալիս թուրքը տարավ...
Տունըդ քանդվի՛, անօրեն։
Սև եմ հագել, սուգ եմ անում,
Վա՜յ եմ տալիս սև գըլխուս.
Քեզ եմ կանչում — ձե՜ն չես հանում,
Ո՞ւր ես, ո՞ւր, իմ աչքի լուս...
Ախ սիրտ տվեք, որ դիմանամ
Գըլխիս ընկած ժեռ քարին...
Յա՛ մահ տվեք, որ չիմանամ
Ազիզ բալես ո՜ւր տարին...