ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ԵՐԳԵՐԻՑ ___________________________
Բանտըս խոնա՜վ, բանտըս մըռա՜յլ Ու խո՜ւլ, որպես գերեզման, էս չեմ տեսնում ո՛չ օրվա փայլ, Ո՛չ կենդանի լըսում ձայն։ Միայն հեռվից աստուծո տան Զանգն Է անո՜ւշ ղողանջում. Է՛հ, սո՜ւտ կոչնակ արդարության Ի՛նձ համար չես դու հնչում...
Բանտիս խորքը շողք Է ընկել, Շողքիդ մեռնեմ, ա՛յ արև. Թո՛ղ ինձ գոնե շողքըդ գրկեմ, Մոտըս պահեմ, ջա՜ն արև... Գիտեմ, գիտեմ, դո՛ւ Էլ շուտով Կանցնես, ինչպես շող-երազ... Ա՛խ, արև ջա՛ն, շողքիդ մեռնե՜մ, Յարաբ վաղն Էլ կըշողա՞ս...