Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/131

Այս էջը հաստատված է

Ու նայում դյութված, նայում անմռունչ
Շողերի խաղին ճերմակ ամպերում։

Եվ հորիզոնում ջի՜նջ, լուսատարա՜ծ,
Որպես հայելի, արծաթի ցոլքով.
Գարնան արևից վառ համբույր առած,
Ծովն է փայլփըլում վեհապանծ դեմքով։

Եվ որքա՜ն առաջ, ա՛յնքան իմ դիմաց
Հանդես ես գալիս լի՜ կախարդանքով
Դո՛ւ գարնան համբո՛ւյր - դաշտերում փռած
Ծաղկահյուս գորգեր նազելի շարքով…