Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/143

Այս էջը հաստատված է

— Իմ ծոցըս գալու կան շա՛տ ուղիներ,—
Ասաց Մամոնան,— ծուռ, ձախ, վար ու վեր…
Եվ ո՛րն էլ ընտրես, իմ սիրած հյուրն ես,
Լոկ շիտակ ուղուց դու դարձրու երես…
[1901]


ԽԵԼՈՔ ԽՈՍՔ

Երբ խելազուրկը խելք է քարոզում,
Լալիկն ուզում է ծաղրել հռետորին,
Բըլբուլի մասին ագռավն է խոսում,
Սոխն էլ «հոտա՜ծ» է կոչում սըխտորին.
Երբ քոռը լույսի դասեր է տալիս,
Էշն էլ ուղտին է գըցում մասխարա,—
Այս խելոք խոսքն է միշտ միտըս գալիս.
«Քաչա՛լ, դեղ ունես, քո՛ գըլխին արա»…


ԻԴԵԱԼ

«Իդեալ, իդեա՜լ» ենք գոչում ամեն օր,
Բայց ո՛չ ամեն օր ապրում իդեալով.
Որպես պըճնամոլ կընկա սիրած շոր,
Իդեալն հագնում ենք՝ տեղին նայելով…
1901


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԱՂՋԿԱ ԱԼԲՈՄԸ

Պոետն հավանեց մի քընքուշ էակ,
Նըրան անվանեց երկնային հրեշտակ.
Եվ մի օր ասաց հավնած աղջըկան.
«Ի՞նչ գրեմ ալբոմումդ — վառ սիրույս նըշան»։

— «Գըրի՛ր,— կույսն ասաց,— միամի՛տ պոետ,
Որ քո հրեշտակը կըկապվի քո հետ,