Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/145

Այս էջը հաստատված է

Փառավոր թաղում, մահից հետո սեր —
Այդ ողջն ինձ կըտա հայրենի երկիր…

Մի բան է խնդիրքս, ո՛վ տեր երկնավոր,
(Այո բանն ինձ ազգըս երբե՛ք չի տալու).
Տո՛ւր ինձ կըտոր հաց, կամ այնպես շընորհ,
Որ կարողանամ օդով ապրելու…

1901


ԺՈՂՈՎ

Հավաքվել էինք բազմաթիվ հայեր
Մի շատ կարևոր մեծ գործի համար…
Ժողովում Կիրքը — մեզ նախագահ էր,
Ուշունցը — հռետոր, Ոխը — քարտուղար…

Եվ ակնթարթում մենք իրար անցանք,
Տեղ տվինք նույն իսկ տուր ու դմփոցին.
Վերջն էլ ժողովը թողինք, հեռացանք.
Մազի՜ չափ մի շահ չըբերած գործին…

Միայն դուրս գալիս՝ դըռան մոտ անձայն
Տեսանք մի էակ՝ վիզը ծուռ կանգնած —
Արդարությունն էր այդ հալածական.
Որին նախագահն ժողով չէր թողած…

[1901]


ՀԱՅ-ԵՎՐՈՊԱՑԻ

(Մեր աղայական տիպերից)

Էշն էն էշն է - փալանն է փոխել
Ժողովրդ. խոսք

Երեկ հագին հին արխալուղ,
Ոտքին — ջորաբ, տրեխ ու քոշ,