Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/188

Այս էջը հաստատված է

Թե՞ նա տիրոջ զինվոր էր քաջ,
Ճակտին կընիք մաքրության.
Մարդկանց միջում, աստծո առաջ
Նա՛ էլ, քեզ պես, երկնարժա՜ն։

Խնամվա՜ծ անտես՝ դու կանգնած ես
Հանդեպ այս սուրբ պատկերի,
Հավատարիմ պահնորդի պես,
Ո՛ստ սրբազան աշխարհի։

Կիսախավա՜ր, կանթեղի՜ լույս.
Խա՜չ, տապանա՜կ—սո՛ւրբ նշան…
Ո՛ղջ շնչում են խինդ, սեր ու հույս
Քո չորս բոլո՜ր, քո վերա՜ն։


ԺԱՅՌ

Վիթխարի ժայռի լերկ կըրծքի վերան
Ոսկի ամպիկ էր հանգիստ գիշերում.
Եվ երբ լույս ծագեց — վաղ առավոտյան
Նա զվարճ խաղով սահեց եթերում։

Բայց ծերուկ ժայռի կըրծքին խորշոմած
Ոսկի ամպիկից խոնավ հետք մընաց.
Եվ ահա մենակ, խորախոհ, տըրտում
Մեղմ արտասվում է ժայռն անապատում…


ԿԱԼԱՆԱՎՈՐ

Ա՜խ, բաց արեք իմ մութ բանտի
Փակ դըռները — տվե՛ք լույս.
Տվե՜ք ինձ մի սևաբաշ ձի,
Եվ սևաչյա մատաղ կույս.
Մատաղ կուսին պինդ գըրկելով,
Առաջ մի ջերմ կը պաչեմ,