Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/193

Այս էջը հաստատված է
«ԻՍՄԱՅԵԼ ԲԵՅ» ԱՐԵՎԵԼՅԱՆ ՎԵՊԻՑ

(Հատված)

I

Քե՛զ եմ, քե՛զ, իմ ջերմ ողջույնըս բերում,
Ալևո՛ր Կովկաս։ Ես քո լեռներում
Օտար ճամփորդ չեմ։ Մանկության օրից
Նոքա ճանաչել, փայփայել են ինձ,
Եվ ընտելացրել իմ մատաղ հոգին
Քո խուլ վայրերին, քո վառ երկնքին.
Եվ միշտ այդ օրից ցընորքս է եղած
Հարավի երկինքն, լեռնե՜ր սեպացած։
Գեղեցի՜կ եք դուք, ով ազատության
Մըշտընջենավոր, անսասան գահեր,
Երբ, ծուխի նըման կապուտակ ամպեր,
Թըռչում, գալիս են իրիկնադեմին
Հեռվից դեպի ձեզ— և ձեր գըլխներին
Ճախրում, շըշընջում, ստվերների նըման։
Եվ կապուտակում անեզր, անսահման
Շըրջա՜ն է առնում պանդուխտ, միայնակ
Նազելի՜ լուսնյակ։

II

Օ՜հ, իմ վե՛հ Կովկաս, ես սիրում էի
Ռազմատենչ բարքերն քո զավակների.
Սիրում երկնքիդ կապուտակն անհուն.
Եվ այն սքանչելի, ահեղ մըռնչյուն
Քո հանկարծահաս փոթորիկների,
Որոնց չորս կողմից միշտ ձայն են տալի
Խորո՜ւնկ քարայրեր, սե՜պ–սե՜պ բըլուրներ
Որպես գիշերվա քաջ պահապաններ…
Բա՛յց մեկ էլ տեսար փայլեց արեգակ,
Եվ ոսկեզօծեց հեղեղատն արագ.
Եվ տափաստանի ծաղիկն անուշիկ
Դեպի վեր ուղղած իր հոտոտ գըլխիկ,