Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/197

Այս էջը հաստատված է
ՇԻՆԱԿԱՆԻ ՄՏԱԾՄՈՒՆՔԸ

Խըրճիթ եմ քաշվում
Ու միտք եմ անում,
Թե ո՞նց մեն-մենակ
Ապրեմ աշխարհում։

Ջահել, ջիվան եմ,
Ջահել կին չունեմ.
Հալալ մի սերով
Ընկեր էլ չունեմ։

Չունեմ տաք անկյուն,
Չունեմ գանձ, ոսկի,
Ո՛չ արոր-տափան,
Ո՛չ բանուկ մի ձի…

Աղքատ կյանքի հետ՝
Հերըս ինձ տվավ
Մենակ մի պարգև—
Երկաթի պես ուժ։

Բայց է՛ն էլ կարիքն
Հալ ու մաշ արավ
Օտարի շեմքում,
Օտարի դըռան։

Խըրճիթ եմ քաշվում
Ու միտք եմ անում,
Թե ո՛նց մեն-մենակ
Ապրեմ աշխարհում…


ԾԵՐՈՒԿՒ ԵՐԳԸ

Կառնեմ, կըթամբեմ
Նըժույգն իմ վազուկ,
Թեթև կըթըռչեմ,
Բազեից թեթև։