Մարդու չեմ ասի,
Ի՞նչի գարունքին
Ծաղիկ չեմ քաղում,
Սար ու ձոր ընկած։
Չորցա՜ն ծաղիկներ,
Անցա՜վ էն գարուն,
Երբ մենք միատեղ
Փունջ էինք կապում։
Անցա՜ն էն օրեր,
Ասես նետ արագ,
Երբ մեր սըրտերում
Սե՜ր կար ու կըրա՜կ։
Անցա՜վ ամեն բան,
Էլ ո՞նց ետ բերեմ,
Ի՞նչ սըրտով մենակ
Ես ծաղիկ քաղեմ։