Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/223

Այս էջը հաստատված է

Մինչ մահ նա վարում, մինչ մահ սերմանում,
Ավա՜ղ արդյունքն է սպառում սև կարիք.
Մըթին երկինքն է նրա սուգն անում.
Նրա ցավերն է երգում փոթորիկ…


ԴԱՆԴԱՂ ՍԱՀՈԻՄ ԵՆ…

Դանդաղ սահում են օրեր, տարիներ,—
Պահի՛ր հույս, հավատ սըրտիդ խորքերում…
Աճի՛ր, նո՛ր սերունդ, անվա՛խ, աներեր,
Լա՜յն է քո ուղին գալիք օրերում։
Ահա՛ մեզ շողաց փայլակ լուսավոր,
Նայե՛ք, մենք ճամփի ծայրին ենք կանգնած…
Մեռյալներն արդեն նիրհում են անդորր,
Գործն է մընացել կենդանի՜ մարդկանց։

Ցանվում է սերմը կյանքում դարեդար,—
Խորո՜ւնկ է հողում նա արմատ ձըգել.
Կացնով կարող ես կըտրատել անտառ,—
Բայց չարն արմատով դըժվար է պոկել.
Եվ մեր պապերը այդ չարին սովոր,
Մանուկ օրից են մեզ ա՛յն պատվաստած…
Մեռյալներն արդեն նիրհում են անդորր.
Գործն է մընացել կենդանի՜ մարդկանց։

Ամո՛թ, ով անխել տըխրում է, ցավում,
Տերև խըշշալիս—համրի է նըման,
Փա՜ռք, ով ճըշմարտին սիրով ծառայում,
Նրա՛ն է կյանքում զոհում ամեն բան։
Մենք ո՛ւշ աչք բացինք, ո՛ւշ տեսանք լույս օր,
Դե՛հ, փութա՛նք գործի՝ միաշունչ խըմբված…
Մեռյալներն արդեն նիրհում են անդորր,
Գործն է մընացել կենդանի մարդկանց։

Շո՛ւտ արեք, հողն է պատրաստ ու բերրի,
Սերմանե՛ք, քանի փայլում է գարուն.