Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/226

Այս էջը հաստատված է

Արևից պահվում, արևից փախչում,
Լույսից վախում է մեր ըստրուկ հոգին։

Գուցե, օդումն է ո՛ղջ ցավ ու վտանգ,
Ի՜նչ պետք է թոշնի – ծըլում է, ծաղկում,
Ի՜նչ պետք է ծաղկի – կորցնում է երանգ
Եվ թըշվառ մահով հեգ կյանքը կընքում…