Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/227

Այս էջը հաստատված է

Ա. Ն. ՊԼԵՇՉԵԵՎ


ՀԱՌԱՋ

Հառա՛ջ, դեպի գո՛րծ-մի գործ սըրբազան
Դիմենք, ընկերնե՛ր։ Երկյուղ ու կասկած
Թո՛ղ կորչեն անհետ։ Ահա՛ փըրկության
Տեսնում եմ արդեն ոսկի՜ լուսաբաց։

Ձեռք ձեռքի տված՝ ազատ, համարձակ
Գրո՛հ տանք միասին, հառա՛ջ ընթանանք.
Թո՛ղ մեգ փողփողի գիտության դրոշակ.
Ամրանան մեր ուխտ, մեր սուրբ դավանանք։

Արդար քարոզով անվերջ նախատենք
Սըտության մեղսոտ, խարդախ քուրմերին.
Եվ թըմրածներին դեպի կյանք կոչենք,
Դեպի սուրբ կըռիվ դիմենք խըմբովին։

Չը կանգնենք երբեք կուռքերին բագին
Ո՛չ երկրիս վըրա և ո՛չ երկնքում.
Այս սին աշխարհի պատվին ու փառքին
Գլուխ չխոնարհենք մեր ծաղիկ կյանքում։

Քարոզենք միշտ սեր, սիրո գաղափար,
Ե՛վ աղքատներին, և՛ հարուստներին,
Տանենք հալածանք այդ սիրո համար,
Ներելով մեզ կո՜ւյր հալածողներին…