...И толковала чернь тупая:
«Зачем так звучно он поет?
Напрасно ухо поражая,
К какой он цели нас ведет?..
Пушкин
Ի՞նչ ես պահանջում, կատաղի՛ ամբոխ,
Դու ազատ երգչի անկեղծ քընարից.
Ի՞նչ ես դու, որպես չարանենգ ոսոխ,
Հալածում նորան՝ կուրացած կրքից։
Ի՞նչ ես պահանջում... Արդյոք ուզում ես,
Որ նա յուր սրտի խանդն ու զգացմունք
Զոհած հաճույքիդ՝ երկրպագե քեզ՝
Եվ քո առաջև խոնարհի՜ յուր ծունկ։
Արդյոք ուզում ես, որ նա սրբազան
Յուր մաքուր երգը, որպես մի վաճառք.
Փողոց հանելով՝ քըսու մեծատան
Դրվատե՞ գործեր զազիր և անարգ։
Արդյոք ուզում ես, որ նա ստրկացած,
Որպես անլեզու մի թշվառ գերի.