Հերո՛ս, դու անցար քո կյանքի ուղին,
Այժմ քո փառքը կա՛պրի աշխարհում.
Կա՛պրի քո վսեմ անձնուրաց հովին
Սուրբ հայրենիքդ հզոր երգերում.
Կա՜պրի քո գործը—գո՛րծ հերոսական,
Որ ազատություն պարգևեց նորան։
Քանի քո ազգը շնչում է ազատ,
Կենդանի կըմնաս դու նորա կրծքում.
Դու ընկա՜ր… բայց քո արյունն անարատ
Կըհոսե դարձալ մեր երակներում
Եվ քո գործերի փառահեղ դափնին
Միշտ ուժ ու եռանդ կըտա քո ազգին։
Կռվի փոթորկում անունդ հիշելով,
Սարսափ կըձգենք թշնամու սրտում.
Հերոսիդ մահը կերգեն մեծ փառքով
Մեր մատաղ կույսերն իրանց երգերում
Եվ դու չես լսիլ երբեք լացի ձայն—
Լացը կանարգեր քո սուրբ գերեզման…