Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/252

Այս էջը հաստատված է

Մանո՜ւկ, մի լինիր այդպես անհամբեր,
Եվ ների՛ր, որ դու իմ նոր երգերում
Անվերջ լսում ես հին վշտի ձայներ,
Եվ միայն անցյալ տանջանքս ես կարդում։

Սպասի՛ր, հոգյա՛կ. կըլռե շուտով
Նախկին վըշտերիս տխուր արձագանք.
Եվ սիրտըս նորից քեզ ջերմ եռանդով
Կերգե նոր գարուն, նոր սեր ու նոր կյանք։

1889 թ. 12 հունվարի