Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/253

Այս էջը հաստատված է

ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ


ԱՔՍՈՐԱԿԱՆ

«Վա՜ռ ծաղիկներ, անո՜ւշ բուրմունք դաշտերում,
Հյուր է եկել մայիսն ուրախ, գեղեցիկ.
Մի՞թե ոչ մի ուրախություն չեն բերում,
Աքսորակա՛ն, քեզ ո՛չ արև, ո՛չ ծաղիկ»։
—«Այն ծաղիկներն, որ հայրենի աշխարհում
Ես բուսցրել եմ և փայփայել սիրավառ,
Այժմ մենա՜կ, եվ նոցա եմ միտ բերում…
Առանց նոցա Մայիս չըկա ինձ համար»։

«Աքսորակա՛ն, նայի՛ր, անշարժ շիրիմներ—
Նոքա անգամ սթափվել են, կյանք առել.
Այդ արևն է, նորա պայծառ ջերմ շողեր
Տխուր, նիրհած շիրմավայրում կյանք վառել»։
—«Ել՛ հիշում եմ ա՜յլ շիրիմներ անբարբառ
Եվ իմ ձեռքով հավես փակած ա՜յլ աչեր
Սիրե՜լի չեն աքսորյալիս այս օտար
Ո՜չ երկինքը, ո՛չ արևը կենսաբեր»։

«Աքսորակա՛ն, տե՛ս, ինչպես են թռչնիկներ
Բներ հյուսում թավ անտառի խորքերում.
Օ՜, որքան կյանք, երջանկություն, մաքուր սեր
Նոցա գողտրիկ անուշաձայն երգերում»։
—«Ես հիշում եմ հայրենական իմ բընիկ,
Իմ պաշտելի նվիրական այն աշխարհ.
Ուր թաղել եմ հարազատներ սիրելիք…
Օտար երկրում Մայիս չըկա ինձ համար»։