Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/57

Այս էջը հաստատված է

Ասես, թիթեռ թըրթըռացել,
Արար-աշխարհն եմ մոռացել...

Ուր լսել եմ սրտիս ազիզ
Գեղջուկ մշակ եղբայրներիս
Դառն լացը. կուշտ ծիծաղը,
Ուրախ-տխուր երգ ու տաղը...

Օտա՛ր երկինք, օտա՛ր արև,
Որ շողում եք գլխիս վերև,
Ինչքա՜ն շողաք... դուք ինձ համար
Միշտ կըմնաք գիշեր խավար...

1893


ԵԹԻՄԻ ՍԵՐԸ

(ժողովրդական մոտիվ)
Ա՜խ, սևաչիկ.
Ջա՛ն հայ աղջիկ,
Սև աչերիդ ես ղուրբան,
Մտի՛կ արա.
Որ իմ յարա
Սրտիս անես մի դարման։

էշխիդ առած.
Բլբուլ դառած,
Գիշեր-ցերեկ քո սիրուն
Հա՛ երգում եմ.
Հա՛ էրվում եմ,
Աչքիս կտրած անուշ քուն:

Ճամփես քարոտ
Սիրտս յարոտ,
էս աշխարհում վայնաչար
Քաշ եմ գալիս,