Նորան ալիք լափեց, կերավ,
Նա ձկնորս էր անվեհեր։
Ծովում կորցրի երկու եղբայր,
Նավավարներ ինձ նըման,
Որ իմացա — երկինք, աշխարհ
Ասես գլխիս փո՜ւլ եկան...
է՛հ, աղա՛ ջան, դարդ մի՛ անիլ,
Թե ծովն ինձ էլ կուլ կըտա.
«Կուժն ամեն օր ջուր չի բերիլ»...
Ամեն բանի վե՜րջը կա...
Կյանքը լավ է... բայց ի՜նչ արած...
Համ էլ մահից ի՜նչ փախչեմ...
Ծովն է տալիս մեզ կյանք ու հաց.
Ծովի տակ էլ կը հանգչեմ...»։
Ասաց, շարժեց նա թիակներ
Եվ բարձրաձայն երգելով.
Քաջ սլացավ ծովի խորքեր,
Սև ալիքներ ճեղքելով...
1896, Գուրզուֆ