Տո՛ւր ձեռքըդ, ընկե՛ր,— այս ծանր օրերին
Թո՛ղ գործի սիրով հուզվին մեր սրտեր.
Նայի՛ր — մեր առջև շա՜տ նեղ Է ուղին,
Մեր շուրջը — դժգույն, սրտամաշ պատկեր...
Դեռ խոր թմրություն հայրենի երկրում,
Ազգը ծարավի ուսման, գիտության.
Ազգային ղեկը անշարժ ձեռքերում,
Եվ իշխող ոգին հետադիմության...
Վառ մտքի առաջ փակված ասպարեզ,
Թզուկին պահած և՛ գործ, և՛ դափնիք.
Օ՜, ընկեր, կարծես, մեր կյանքն է կըրկես.
Ուր քաջ վխտում են խեղկատակ մարդիկ-