Էջ:Ալեքսանդր Ծատուրյան Բանաստեղծություներ.djvu/96

Այս էջը հաստատված է

Ուր ապրում էի ես այնքա՜ն դարեր
Եվ տեսնում ազգիդ սրտամաշ ցավեր...

Ես տանջվում էի, անզոր արտասվում.
Հայրենի երկրիդ նոր կյանք երազում.
Եվ փա՜ռք քո ազգի մարտիրոսներին,
Նոցա շիրիմներն ինձ աշխարհ բերին։

Անցեք են օրերն անսանձ բռնության
Փշրվել է արդեն և՛ սպանիչ շղթան։
էլ մի՛ լար, երգի՛չ... Թող այսուհետև
Քո մուսան երգի նոր կյանք ու արև ...»:

Ասաց դիցուհին և ձեռքին բըռնած
Վերջին պըսակը դեպի ինձ պարզեց.
Նայեց քընարիս, խոնարհվեց կամաց.
Եվ մի ջերմ համբույր ճակատս այրեց...

Զարթեցա իսկո՛ւյն... Ավա՜ղ, երազիս...
Խորին տրտմություն համակեց հոգիս...
Նայեցի շուրջըս — լաց, սուգ ու խավար
Դարձյա՜լ պատել էր հայրենի աշխարհ...


Ա՜Խ, Ի՞ՆՉ ԱՍԵՄ

Ա՜խ, ի՞նչ ասեմ ես իմ յարին,
Անգութ յարըս ինձ խաբեց.
Սերիս նետը դիպավ քարին,
Սիրտըս արնի ծով կապեց...

Բլբուլի հետ խոսք մեկ արի.
«Ե՛կ վարդ սիրենք ու աղջիկ,
Դու ալ-վարդի, ես կույս-յարի
Սիրովն ապրենք երջանիկ...»։

Բայց ինչ ասեմ անգութ կուսին,
Գարուն կյանքս սև արավ...
Բլբուլն հասավ իր մուրազին,
Սիրտըս արնի ծով դառավ...