ընտանիքները և ինքնապաշտպանության մարտիկները[1]:
Թուրքական զորքերը քաղաք մտան մայիսի 26-ին (ն. տ. հունիսի 3-ին)[2]։ Ըստ «Լրաբերի», նրանք իրենց պահել են զուսպ և քաղաքավարի… նույնիսկ նրանց զինվորներից մեկը իր մի անկարգ արարքի համար ցուցադրաբար «խիստ» պատժվել էր… Թուրքական իշխանություններն անմիջապես քաղաքում և գյուղերում (և՛ հայկական, և՛ վրացական, և՛ թուրքական) տարածում են թուրքական զինվորական իշխանությունների հրամանը, որով պահանջվում էր գավառի բոլոր բնակիչներից, անկախ նրանց ազգային և կրոնական պատկանելությունից, երեք օրում զենքերը հանձնել[3]…
Հայկական զինված ուժերը քաղաքից դուրս եկան մայիսի 27-ին (ն. տ. հունիսի 9-ին)։ Զինված ուժերի շարքերում կային նաև հայ կանայք և օրիորդներ։ Հայ զինվորները պայմանավորվածության համաձայն, հեռանում էին իրենց ամբողջ զենքով ու զինամթերքով[4]։
Հայկական գումարտակը, որը բացառապես ախալցխացի երիտասարդներից էր կազմված Թիֆլիսի վրայով անցնելու էր Ղարաքլիսա և դրվելու էր Հայկական կորպուսի հրամանատարի տրամադրության տակ[5]։
Բորժոմի մոտ նույն օրը՝ մայիսի 27-ին գեներալ Արջևանիձեի հրամանով վրացական զորքերը զինաթափում են հայկական գումարտակը և նույնիսկ վերցնում են ձիերը։
Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը այս մասին ստանալով հեռագիր՝ դիմում է Վրաստանի Հանրապետության ռազմական նախարարին։ Նախարարը հեռագրով գեներալ Արջևանիձեին կարգադրում է վերադարձնել Հայկական գումարտակի խլված զենքն ու զինամթերքը և թույլ տալ, որ այն շարժվի Հայաստան։ «Լրաբեր» թերթի հաղորդման համաձայն՝ հակաօրինական գործողություն թույլ տալու