Այս էջը հաստատված է
Բարեբախտաբար, ինչպես ամեն գիշեր, այս գիշերը ևս անցավ։ Մոտ վեց ամիս իշխելուց, բնակչությանը թալանելուց և մի շարք բռնություններ կատարելուց հետո թուրքական զորքերը 1918-ի դեկտեմբերի սկզբներին, գերմանական բլոկի պարտությունից հետո, ստիպված էին հետ քաշվել[1]։ Ախալցխան, ինչպես նաև Ախալքալաքը ազատված էին թուրքական լծից։ Այս գավառներն անցան Վրաստանի հանրապետությանը…
- ↑ Տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1988 թ., № 1, էջ 160։