Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/108

Այս էջը հաստատված է

զՋաւախէթու, զՉլտրու և զՂայի Ղուլու, որք էին բովանդակ ի մեր ազգէ։ Եւ քշեցին զայր և զկին, զծեր և զտղայ և տարան ի Խորասան՝ թուով ԶՌ (6000), որպես և լսեմք»[1]։

Ոմանք այն կարծիքին են, թե Ջավախքը Ռուսաստանին միացնելուց առաջ այնտեղ հայեր չեն եղել։ Դա ճիշտ չէ։ Ջավախքի բնակիչներից շատերը գիտեն, որ Բարալեթ, Մուրջախեթ և Փոկա գյուղերի հայ բնակչության մի մասը բնիկներ են։ Բնիկներ եղել են նաև ուրիշ շատ գյուղերում, որոնք կա՛մ հեռացել են գավառից, կա՛մ ձուլվել են 1830-ին Կարինի (Էրզրում) վիլայեթից գաղթած հայերի մեջ։

Ռուբեն Տեր-Մինասյանի «Ախալքալաքի պայքարը» հոդվածում զետեղված է Ախալցխայի և Ախալքալաքի գավառների 1831-ի մարդահամարի տվյալները, որտեղ միայն հաշված են բնիկները, առանց 1830-ին եկած հայերի։

Վիճակագրությունն այսպիսին է.

1716 հայ բնիկ ընտանիքներ, 179 բնիկ վրացի ընտանիքներ և 639 մահմեդական ընտանիքներ։

Այսօր Ջավախքի Ախալքալաքի և Նինոծմինդայի (նախքին Բոգդանովկայի) շրջաններում 100 հազարից ավել հայ է ապրում։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ախալքալաքի գավառը մտնում էր Թիֆլիսի նահանգի կազմի մեջ։ Այն ուներ 104.982 բնակիչ (1914-ի տվյալներով) և զբաղեցնում էր 2407 քառ. վերստ տարածք) վերստը կիլոմետրից ավել է 66,8 մետրով)[2]։ Գավառում կար մեկ քաղաք (Ախալքալաքը) և 110 գյուղ։ Գավառը բաժանված էր 2 ենթաշրջանի (участок) և 10 գյուղական հասարակությունների[3]: Ներքևում կբերեմ գավառի բոլոր գյուղերի ցուցակը, դրանց բնակչության թվաքանակը և ազգային կազմը.

  1. Տե՛ս Աբրահամ Կրետացի, Պատմություն, ԳԱ հրատ., Եր., 1973թ., էջ 67:
  2. Տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների», 1988 թ., № 1։ Կ. Գ. Ղաֆաղարյան. Ախալցխայի 1918—1918 թթ. ինքնապաշտպանական կռիվները» էջ 158:
  3. ՀՀ ԿՊՊԼԻ, ֆ. 246, ց 1, թերթ 25: