մուսուլմանների պահանջը հեղափոխության բերած իրավունքների և ազատությունների իրականացումն է, որ թուրք գյուղացիների շարժման պատճառն այն է, որ նրանց ճակատագիրը տնօրինում են առանց նրանց հաշվի առնելու, ինչպես նաև այն լուրը, թե ռուս զինվորների հեռանալուց հետո գնդի ամբողջ ինչքը, զենքը և բերդը տրվելու է քաղաքի բնակչությանը (նկատի ունի հայերին): Հենց շարժման սկզբից (1917-ի դեկտեմբերի 27-ից) իրենք՝ մուսուլմանների ներկայացուցիչները, դիմելով քաղաքային ինքնավարությանը, հայտարարել են, որ շարժումը կրում է զուտ քաղաքական բնույթ, առանց որևէ ազգային կոտորածի վտանգի, որ իրենք թվով 15 մարդ, մշտապես եղել են քաղաքում որպես պատանդ, և որ քաղաքին ոչ մի վտանգ չի սպառնում… Օմար էֆենդին ճառի վերջում ներկայացրեց հետևյալ պահանջները.
1. Գավառային իշխանությունը լինի ազգային, այսինքն որպեսզի ադմինիստրացիան և պաշտոնյաները ընտրվեն ժողովրդի կողմից… (այս դեպքում գավառում իշխանությունը կանցներ իրենց՝ թուրքերի ձեռքը, որովհետև բնակչության մեծամասնությունը թուրքերն էին կազմում—Ա. Ս.):
2. 24 ժամ հետո հեղափոխական դատարանին հանձնել երկու թուրքերին սպանողներին.
3. 116-րդ գունդը դարձվի մուսուլմանական՝ գավառի թուրքերից հավաքագրված զինվորականներով…[1]
Առաջին և երկրորդ պահանջները պետք է բավարարվեին անմիջապես, իսկ երրորդը՝ պետք է վճռեր Անդրկովկասյան կոմիսարիատը:
Քաղաքագլուխ Զ. Զորյանը իր ճառում, Օմար-էֆենդու միջոցով թուրքերի ներկայացրած պահանջներից երկրորդ կետի կապակցությամբ ասաց հետևյալը, որ այդ երկու թուրքերը փոխհրաձգության ժամանակ են սպանվել, մարտի դաշտում, ոչ հայերի մեղքով, որովհետև թուրքերն են նախահարձակ եղել, քաղաքի հայերից անհայտ կորել են մեկ կին և 11 տղամարդ…
Այնուհետև նա պաշտպանեց իր առաջին օրն արտահայտած տեսակետը:
- ↑ «Кавказское слово», 1918 г., № 5.