Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/151

Այս էջը հաստատված է

միաժամանակ սեյմի կողմից էր ներկայացվել), Գանձայի ազգային խորհրդի ներկայացուցիչ Ֆարմանյանը, Ախալքալաքի ազգային խորհրդի կողմից նշանակված Գանձայի հաշտարար հանձնաժողովի ներկայացուցիչ քահանա Տեր-Գրիգորյանը, նույն հանձնաժողովի անդամ՝ Մալխասյանցը, Ախալքալաքի ազգային խորհրդի նախագահ՝ Մարգարյանը, գավառական կոմիսարի օգնական՝ Բողդանովը, Ախալքալաքի ազգային խորհրդի ներկայացուցիչ՝ բժիշկ Մարգարյանը, Գանձայի հայկական ազգային խորհրդի անդամ՝ քահանա Դուրգարյանը, Առաջին հեծյալ հարյուրյակի հրամանատար՝ կոռնետ Մարգարյանը. քարտուղարն էր բժիշկ Մարգարյանը։

Ախալքալաքի ազգային խորհրդի նախագահ Մ. Մարգարյանն իր տարակուսանքն հայտնեց այն մասին, որ սեյմի հեռագրում միայն հայ-մուսուլմանական հարաբերությունների մասին է խոսքը, փոխանակ լիներ հայ-վրացական՝ մի կողմից, մուսուլմանական՝ մյուս կողմից։ Սեյմի վրացի ներկայացուցիչ Կիլոսանիան նշում է, որ հաշտարար պատվիրակությունն ստեղծվել է սեյմի կողմից՝ նկատի ունենալով Ախալքալաքում ստեղծված ազգամիջյան լարված հարաբերությունները (նկատի ունի մարտյան իրադարձությունները): Նա նկարագրում է Թիֆլիսից Բորչալուի գավառով Ախալքալաք գալու ժամանակ ճանապարհին մուսուլմանների հետ տեղի ունեցած հանդիպումների մասին, որոնց ընթացքում պարզվում է, որ Բորչալուի թուրքերը շատ են անհանգստացած և նույնիսկ սարսափած այն լուրերից, թե հայերն իրենց շրջապատել են։ Նրանց առանձնապես վախեցրել էր իրենցից ոչ հեռու գտնվող Սաղամո գյուղի տեղի ունեցածը, չնայած, ինչպես արդեն գիտենք, գյուղի բնակչությանը ոչինչ չէր պատահել առանձնապես, որովհետև նրանց գանձացիները ապաստան էին ավել։ Կիլոսանիան ներկայացնում է Բորչալուի գավառի մուսուլմանների կողմից հաշտության պատվիրակության անդամներ ընտրված Աղայանին և Աջալովին որպես գավառի ազդեցիկ մարդկանց։

Վերջում նա խնդրում է ազատ արձակել սաղամոցիներին։ Հայտնում է, որ բորչալուեցիները արդեն ազատ են արձակել գերված հայերին…