Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/156

Այս էջը հաստատված է

ուժերին և միաժամանակ հույս էին փայփայում, որ մի օր Անդրկովկասյան կառավարությունը ուժեր կուղարկի, իրենց ազատելու համար, եթե խաղաղ ճանապարհով չհասնեն դրան: Սեյմը խաղաղ ճանապարհով ոչինչ չէր կարողանում անել, իսկ բռնությունից խուսափում էր՝ Թուրքիային չզայրացնելու համար, որովհետև ապրիլի վերջերին և մայիսի սկզբներին Թուրքիայի հետ բանակցություններից սպասելիքներ էր ակնկալում…

Այնուամենայնիվ, երբ Ուսուլ-Խեչոն Ախալքալաքից մեկնեց Բորժոմի և գեներալ Արջևանիձեից օգնություն խնդրեց իր հայրենի քաղաքի՝ Ախալցխայի, ճանապարհը Ախալքալաքի կողմից բացելու համար, վերջինս նրան խոստացավ որոշ օգնություն ցույց տալ, բայց ոչ իբր հարձակողական նպատակների համար[1]:

Ահա, հավանաբար այդ խոստման արդյունքն էր կապիտան Ալեքսիձեի հրետանային մարտկոցի Բորժոմից տեղափոխելը Ախալքալաքի գավառի հյուսիս-արևմտյան մասը։

Այստեղ այն միացավ Ջավախքի զինված ուժերին, որոնց մեջ մտնում էին՝ վրացական Խիզաբավրա և Սարո գյուղերի «հազարյակը» մի խիզախ անձնավորության՝ Էփրեմ Վելիջանաշվիլու հրամանատարությամբ[2] (իսկ ըստ Ալ. Քութաթելու, խիզաբավրացիներից և սարոցիներից կազմված կամավորական գնդի՝ «հազարյակի» հրամանատարն էր շտաբս-կապիտան Բոլքվաձեն[3]…), Վարևան գյուղի հայ-վրացական ջոկատը, Ուսուլ-Խեչոյի ջոկատը[4], Վարևանի գյուղական հասարակության հայկական գյուղերից (Ալաստան՝ 30 տղա, Ազավրեթ և այլն) զինված ջոկատները՝ անկասկած, Ուսուլ-Խեչոյի ընդհանուր հրամանատարությամբ։

Ջավախքի այս ուժերը Ալեքսիձեի հրետանային մարտկոցի հետ շարժվեցին դեպի Ասպինձա՝ Դամալա հայկական գյուղով, որտեղ նրանց միացավ նաև Դամալայի վաշտը։

Ա. Քութաթելին այդ, ինչպես նաև ճակատամարտի

  1. Տե՛ս «Շարժում» 1918թ., № 29:
  2. Տե՛ս Մ. Վելիջանաշվիլի, Խիզաբավրայի ուղեցույցը, հր «Մեցնիերա», թբ. 1974 (վրացերեն), էջ 39։
  3. Տե՛ս Александр Кутатели. «Лицом к лицу», книга I и II, Сов. пис. Москва, 1969 г., էջ 208.
  4. Տե՛ս «Кавказское слово», 1918 г., № 112.