Լիպովեցկին և զինվորական իշխանությունները դեպի հայերը լավ չէին տրամադրված և կողմնակից էին, որ հեռացող ռուս զինվորներին փոխարինեն թուրքերը, այնուամենայնիվ, բերդի պաշտպանությունը իրականացնում էին հայ տղաները՝ քաղաքի ինքնապաշտպանության գվարդիայի մարտիկները՝ մի ուսուցչի ղեկավարությամբ: Հայ երիտասարդները կազմ ու պատրաստ հսկում էին դիրքերում և սպասում, որ դրսից զինվորական ուժ գալուց հետո իրենք մտնեն կազմավորվող գնդի մեջ: Սակայն ցավով պետք է նշել, որ զինվորական պետի դեպի հայերն ունեցած անբարյացակամության հետևանքով, գունդը դանդաղ էր կազմավորվում: Գնդի մեջ նա թույլ էր տալիս ընդունել միայն արձակուրդում գտնվող զինվորականներին, այնինչ քաղաքային ինքնավարությունը գտնում էր, որ պետք է գնդի մեջ ընդգրկել բոլոր 18 — 45 տարեկան տղամարդկանց… Մ. Այվազյանը դժգոհում է, որ դեռևս զինվորական մարմնի կողմից լիազոր չի ուղարկված: Նա առաջարկում է կապիտան Վարդան Մարտինի Ասլանյանի թեկնածությունը[1]: Հունվարի 13-ին Թիֆլիսից հեռագրում են Ալեքսանդրապոլ և խնդրում են Ախալցխա հարցում անել, թե կապիտան Վարդան Ասլանյանը կարո՞ղ է լինել գումարտակի հրամանատար…[2]: Ահա քաղաքում և գավառում ստեղծված այս արտակարգ ծանր ու դժվարին իրադրությունից ելք գտնելու համար քաղաքագլուխ Զորի Զորյանի նախաձեռնությամբ հունվարի 12-ին տեղի ունեցավ միջկուսակցական ժողով, որին մասնակցեցին նաև բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդերի ներկայացուցիչները։ Ժողովը տեղի ունեցավ Զ. Զորյանի նախագահությամբ և զինվոր Գ. Զարգարյանի քարտուղարությամբ։ Զ. Զորյանը հրապարակեց քաղաքի և գավառի թուրք բնակչության ներկայացուցիչների կարծիքը դեկտեմբերյան իրադարձությունների մասին, որոնք առավոտյան իր մոտ դատապարտել էին իրենց ցեղակիցների արարքը:
Զինվոր Ալվարյանը զայրույթով արտահայտվեց թուրքերի կողմից դեռևս շարունակվող՝ ճանապարհորդների