Էջ:Ախալցխայի և Ախլքալաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը.djvu/161

Այս էջը հաստատված է

գործը (արիերգարդի դերը)։ Նրա գլխավորած վաշտը առանձնապես աչքի է ընկնում Բիթլիսի մոտ Շաքար-դաղի գրավման ժամանակ, որտեղից մինչև Բիթլիս 5 կմ էր[1]։

Այժմ նրան հուզում էր Ախալքալաքի, առանձնապես, իր հայրենի քաղաքի՝ Ախալցխայի ճակատագիրը, քաղաք, որը արդեն վեցերորդ ամիսն էր, ինչ շրջապատման օղակի մեջ էր և օգնության կարիք ուներ…

Ասպինձայի հաղթանակից հետո թվում էր, թե Ախալցխայի ճանապարհն արդեն բաց է… Սակայն, ցավոք, այդ ճանապարհն անցնում էր Բաթումով, որտեղ տեղի էին ունենում բանակցություններ Անդրկովկասյան կառավարության և Թուրքիայի միջև, և մենշևիկները քաղաքական նկատառումներով Ալեքսիձեի մարտկոցը հետ կանչեցին, իսկ հայ-վրացական հետևակային գնդերին Ալեքսիձեի բերանով «առաջարկեցին» հետ քաշվել Դամալա…

Ինչպես գրում է Մ. Վելիջանաշվիլին, մենշևիկյան ղեկավարներն իրենց զորքերը սկզբից տարան Վարևան, այնուհետև՝ Բակուրիան[2]

ՄԱՅԻՍԻ 20—21-Ի (Հ. Տ. 7—8) ԿՌԻՎՆԵՐԸ ԿԱՐԱԾԱԽԻ ՄՈՏ ԵՎ ԱՌԱՋԻՆ ԳԱՂԹԸ

Կարսի անկումով Ալեքսանդրապոլի պաշտպանության գործն անչափ դժվարացավ…

Իհարկե, Հայկական բանակի ղեկավարությունն այն կարծիքին չէր, որ թուրքերը կարող է անցնեն Արփաչայը, այսինքն 1877-ի ռուս-թուրքական սահմանը։ Հատկապես որ թուրքերը Արփաչայի ափին 20 օր ոչ մի ագրեսիվ մտադրություն չէին ցուցաբերում։ Ինչպես միանգամայն ճիշտ է գնահատում թուրքերի այս խորամանկ քայլը հայազգի մեծ զորավար Խորհրդային միության մարշալ Հ. Ք. Բաղրամյանը՝ թուլացրել էր հայ զինվորների զգոնությունը[3]

Բաթումիում մայիսի 11-ին վերսկսվել էին բանակցությունները

  1. Նույն տեղում, № 12, էջ 119—120։
  2. Տե՛ս Մ. Վելիջանաշվիլի, նշվ. աշխ., էջ 39:
  3. Տե՛ս И. X. Баграмян, Мои воспоминания, Ереван, 1979 г., ст. 75.